-
Մենք դեմ չենք միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում ղարաբաղյան հակամարտությունը քննարկելուն՝ Turan-ին և «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում ներկայացված 2 բանաձևերին։
-
Իրանը մտադիր է Ռուսաստանից 8 մլրդ դոլարի զենք գնել՝ գրում է «Կոմերսանտը»: Թեհրանն արդեն Մոսկվային է հանձնել տեխնիկայի և սպառազինությունների ցուցակը՝ օդանավեր, ուղղաթիռներ, հրթիռային համալիրներ, նավեր և սուզանավեր։
-
Եթե Ռուսաստանը շարունակի գործել ահաբեկչական կառույցի նման՝ ստիպելով տներից հեռանալ քաղաքացիներին, մենք վճռական պատասխան կտանք՝ ՈՒկրաինայում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։
-
Ֆրանսիայի բնակչության միայն 20 %-ն է դրական գնահատում Ֆրանսուա Օլանդի գործունեությունը՝ որպես Ֆրանսիայի նախագահ՝ նախարարական տեղափոխություններից և երկրի Սահմանադրությունում արտակարգ դրության ռեժիմի մասին փոփոխությունից հետո:
-
Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ-Նաիմին և Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը մտադիր են Կատարի մայրաքաղաքում քննարկել նավթային շուկան՝ հայտնում է Bloomberg-ը:
-
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան լուրջ մտահոգություն են հայտնում Սիրիայի իրավիճակի և Ռուսաստանի գործողությունների կապակցությամբ՝ ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի գրասենյակի հաղորդագրությունում:
-
The Business Year-ին տված հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի այս հարաբերությունները ձեռնտու չեն Ադրբեջանին:
-
«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ պայմանագիրը կերկարացվի 5 տարով՝ մինչև 2021՝ հայտնում է Kommersant-ը։ «Գազպրոմի» տնօրենների խորհրդում պետության ներկայացուցիչներին հրահանգը հավանության է արժանացել կառավարության կողմից։
-
Թուրքական ռազմական ավիացիան երկուշաբթի 22 անգամ խախտել է հունական օդային տարածքը, 2 դեպքում էլ տեղի են ունեցել «վիրտուալ օդային մարտեր»:
-
Եվրամիությունը չի երկարաձգի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և 169 բելառուս պաշտոնյաների նկատմամբ տնտեսական պատժամիջոցները։ Երեկ ԵՄ խորհուրդը որոշել է չեղարկել վիզայի արգելքները և Բելառուսի նախագահի ակտիվների սառեցումը՝ գրում է BBC-ին։
: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am